ԱՄՆ-ը Հնդկաստանին եւ Պակիստանին զսպվածության կոչ է անում։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինքը զրուցել է Հնդկաստանի եւ Պակիստանի առաջնորդների հետ՝ կապված երկու երկրների միջեւ լարվածության հետ, եւ կոչ է արել նրանց խուսափել «ցանկացած գործողություններից, որոնք կհանգեցնեն սրման եւ զգալիորեն կմեծացնեն վտանգը»։

Հիշեցնենք, որ հնդկական Ջամու նահանգի Քաշմիր քաղաքում եւ Պակիստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը վատացել էր այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր հնդիկ զինվորականների շարասյունը, որի հետեւանքով 49 մարդ էր զոհվել։  

Հնդկաստանի իշխանությունները մեղքը դրել էին Պակիստանի վրա, որտեղ, նրանց պնդմամբ,  հիմնավորվել են ահաբեկիչները։ Փետրվարի 26-ին հնդկական ռազմական ավիացիան հարված էր հասցրել Պակիստանի տարածքում զինյալների ենթադրյալ բազային։

Ընդ որում, հնդկական երկու ինքնաթիռներ, ըստ Պակիստանյան զինվորականների, ոչնչացվել էին։ Այսօր առավոտյան կողմերը շարունակել են փոխադարձ ռմբակոծությունները։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն երկու կողմերին էլ զսպվածության եւ խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու կոչ են արել։