Փհենյանը Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ռեալիստական առաջարկություն է արել Վաշինգտոնին, սակայն վերջինս պնդել է, որ Փհենյանը Յոնբենում իր միջուկային համալիրը ապամոնտաժելուց հետո եւս մեկ քայլ անի։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Խոն՝ հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, Փհենյանն առաջարկել է ապամոնտաժել միջուկային նյութերի, ներառյալ՝ պլուտոնի եւ ուրանի արտադրությունը։ Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան խնդրել է Վաշինգտոնին մասնակիորեն հանել պատժամիջոցները։
Նշենք, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել Հանոյում գագաթաժողովի արդյունքներով։ Բանակցությունները ժամանակից շուտ են ավարտվել։ Թրամփն ասել է, թե ինքը Հանոյում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ հրաժարվել է միջուկային գործարքից՝ պատժամիջոցները հանելու հյուսիսկորեացի առաջնորդի անընդունելի պահանջների պատճառով։





























