Կա իրավական ընթացակարգ, երեկ ավարտվել է ժամկետը, երբ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը պետք է e-draft-ում մնար: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ուշանում Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի ներկայացումը ԱԺ:

Նրա խոսքով, չէր կարելի, որ միանգամից նախագիծը ներկայացվեր խորհրդարան. «Եթե կարիք կլիներ շտապ ներկայացնելու, կառավարությունը կարող էր որոշում ընդունել ու միանգամից բերել ԱԺ: Պրոցեսը բնականոն հունով ընթանում է. ժամկետը լրացել է, հաջորդ փուլով կհայտնվի կառավարության նիստում, ապա կբերվի ԱԺ: Գաղտնիք չկա, ոչին չի արվում կուլիսների հետեւում, բոլորին ամեն ինչ հայտնի եւ պարզ է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այդ նախագծով նախարարությունների թիվը 17-ից դառնում է 12: Մասնավորապես այլեւս չեն լինելու մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունները: