Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այս տարի շուրջ 100 համալսարանականներ Վարդանանց տոնը կնշեն Էջմիածին քաղաքում:
Արդեն մի քանի տարի է` ԵՊՀ-ում կազմակերպվում են Վարդանանց տոնին նվիրված միջոցառումներ: Այս անգամ տոնական մեծ համերգ-ծրագիրը կանցկացվի Էջմիածին քաղաքի հայորդաց տանը: Միջոցառմանը կմասնակցեն Գարեգին Բ-ն, բարձրաստիճան հոգեւորականներ, ներկայացուցիչներ ԵՊՀ ղեկավարությունից:
Տոնի մշակութային հատվածն ապահովում են ԵՊՀ պարային համույթը եւ երգչախումբը: Համալսարանականներից բացի` տոնական համերգին կմասնակցի նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երգչախումբը:
Համերգային ծրագիրը կսկսվի ժամը 14:00-ին:




























