Apple ընկերությունը մարտի 2-ին Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է iPad պլանշետի նոր մոդելը։

Միջոցառման գլխավոր իրադարձությունը եղել է 2011 թվականի հունվարի կեսերից առողջության վատթարացման հետեւանքով ընկերության ղեկավարությունից հեռացած Apple-ի գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի բեմում հայտնվելը, գրում է Lenta.ru-ն։

Նոր iPad-ը նախորդից ավելի բարակ կլինի, դրա հաստությունը կկազմի 8,8 մմ։ Հզորությունները կլինեն նախորդից երկու անգամ ավել։ iPad-ը կաշխատի երկմիջուկային A5 պրոցեսորով, զինված կլինի երկու տեսախցիկներով։