ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 2020թ․ բյուջետային առաջարկության շրջանակներում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանին պատ կառուցելու համար Կոնգրեսից 8,6 մլրդ դոլար խնդրել՝ հայտնում է AP-ն։
Բյուջեի կառավարման վարչության տնօրենի պաշտոնակատար Ռաս Վոուտը հայտարարել է, որ «սահմանին իրավիճակն օրեցօր վատանում է»։ Նրա խոսքերով, առաջարկվող բյուջեում պետք է նաեւ կրճատվեն հայեցողական ծախսերը, ինչպիսիք են արտասահմանյան օգնությունը եւ սոցիալական բարեփոխումները։ Սպիտակ տունը նաեւ ուզում է «բարեփոխել» ուսանողական վարկերը եւ դաշնային թոշակային ծրագրերը։





























