Պակիստանի ԱԳՆ ղեկավար շահ Մահմուդ Քուրեշին ասել է, որ Կատարում թալիբների եւ ԱՄՆ-ի միջեւ խաղաղ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Բանակցությունները շարունակվում էին ավելի քան երկու շաբաթ, տեղեկացնում է AP-ը։
«Պակիստանը կոչ է արել Աֆղանստանում բոլոր խմբավորումներին միասին հավաքվել եւ բովանդակալից ներաֆղանական երկխոսություն վարել»։
ԱՄՆ դեսպանորդ Զալմայ Հալիլզադի եւ թալիբների ներկայացուցիչների միջեւ բանակցությունները տեւել են ավելի երկար, քան նախատեսված էր։
ԱՄՆ-ը դիմել է Պակիստանին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել թալիբների հետ խաղաղության հասնելու ջանքերում, որպեսզի վերջ դրվի ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարատեւ պատերազմին։
Թալիբները հրաժարվում են բանակցություններ վարել Քաբուլի հետ, որը չի մասնակցում Կատարի բանակցություններին։





























