Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է «աղաղակող ռասիզմի» մեջ այն բանից հետո, երբ նա Իսրայելն անվանել է «հրեա ժողովրդի» ազգային պետություն՝ հայտնում է Hurriyet-ը։

«Ես հաստատակամորեն դատապարտում եմ այդ աղաղակող ռասիզմը եւ խտրականությունը»,- Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։

«Իսրայելում ապրում են 1,6 միլիոն արաբներ։ Կարձագանքե՞ն արդյոք արեւմտյան կառավարությունները, թե՞ կրկին կլռեն»,- հավելել է նա։