Բրիտանացի արքայազն Ուիլյամը եւ նրա հարսնացու Քեյթ Միդլթոնը ամուսնության կապերով կմիավորվեն ABBA-ի հիթի ներքո, մարտի 4-ի համարում  գրում է The Sun-ը՝ վկայակոչելով  թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները։

Երաժշտության ընտրությունը պայմանավորված է Քեյթի ճաշակով, նա շատ է սիրում շվեդական այդ խմբի արվեստը։ Դա ուրախ հարսանիք-դիսկոտեկ է լինելու։

ABBA-ի երգերին զուգահեռ՝ կլինեն նաեւ Spandau Ballet, Duran Duran եւ Culture Club խմբերի հիթերը։

Պարբերականը նշում է նաեւ, որ արքայազնի մայրը՝ արքայադուստր Դիանան 80-ականների երաժշտության մեծ սիրահար էր, այնպես որ, հարսանիքի օրը հնչած կատարումները արքայադստեր հիշատակի յուրօրինակ տուրք կդառնան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փորձագետների գնահատականներով, Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ապրիլի 29-ին կայանալիք հարսանիքի համար լրացուցիչ 830 մլն դոլար կստանա։