Ալլա Պուգաչովան ժամանակակից Ռուսաստանի կին-խորհրդանիշների վարկանիշային ցուցակի առաջատարն է։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքերով, Պոււգաչովային ձայն է տվել հարցվածների 16 տոկոսը, ընդ որում, տղամարդիկ ավելի շատ են համակրում նրան, քան կանայք։

Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն երկրի կին-խորհրդանիշներից երկրորդն է։

Եռյակը եզրափակում է առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ցուցակում հայտնվել են 40 անուններ։

Այն կանանց թվում, ովքեր կարող են ներկայացնել Ռուսաստանը, հայտնվել են Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան, բալետի պարուհիներ Մայա Պլիսեցկայան եւ Անաստասիա Վոլոչկովան, հեռուստահաղորդավարներ Թինա Կանդելակին, Մարիա Սիտտելը եւ Ելենա Մալիշեւան, Քսենիա Սոբչակը, կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան։

Հարցմանը մասնակցել է 1600 մարդ։