Այս տարվանից Գյումրիի 2 դպրոցներում կազմակերպվում է ներառական կրթություն այն աշակերտների համար, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: Այդպիսիք են համարվում ֆիզիկական թերություններ ունեցող այն երեխաները, ովքեր հաշմանդամության պատճառով ուսուցումից դուրս են մնացել:

Այժմ Գյումրիի 7-րդ եւ  40-րդ դպրոցներում կազմակերպվում է ներառական կրթություն, սակայն խնդիրն այն է, որ այդ դպրոցներում նկատվում է ուսուցման ծրագրերի, մեթոդական ցուցումների, ինչպես նաեւ վերապատրաստված համապատասխան մանկավարժ կադրերի պակաս:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանը հավաստում է, որ «առաջարկություն է արվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որպեսզի Գյումրիում բացվեն 4, Արթիկում 1 հիմնական դպրոց, որոնք կընդգրկվեն ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում»: