Ռուսաստանի ՆԳՆ-ում նոր ոստիկանական ստորաբաժանումները ստեղծման փուլում են, ուստի դրանց անվանումների կամ հապավումների մասին խոսելը ժամանակավրեպ է: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ՆԳՆ իր աղբյուրը, մեկնաբանելով «Եդինայա ռոսիա» կուսակցության միջռեգիոնալ կոնֆերանսի ժամանակ ծագած երկխոսությունը:
Մի աղջիկ դիմելով ՌԴ վարչապետ Պուտինին հետաքրքրվել է, թե նա ինչպես է վերաբերում ոստիկանության հին ստորաբաժանումների եւ դրանց աշխատակիցների նոր անվանումներին, որոնց հապավումները, մեղմ ասած, կոպիտ են հնչում:
Այդ հապավումներն արդեն մեկ ամիս է քննարկվում է ինտերնետում ու սոցիալական ցանցերում: Հարց տվող աղջիկն առանձնացրել է այդ հապավումներից ամենա ոչբարեհունչները:
ПИЗДЮН (ՊԻԶԴՅՈՒՆ) հապավումը բացվում է՝ մանկության եւ պատանեկության պաշտպանության ոստիկան-տեսուչ: ПИДР (ՊԻԴՌ)՝ ճանապարհային կարգավորման պարեկային տեսուչ, ГEИ (ԳԵԻ)՝ պետական միասնական տեսչություն:
«Ես առաջին անգամ եմ լսում նման հապավումներ»,- լսածից շշմած եւ մի պահ դադարից հետո արձագանքել է Պուտինն ու հավելել. «Իհարկե, ես գիտեմ, որ նման բառեր կան, բայց այն, որ այդպես են կոչվում իրավապահ մարմինների ստորաբաժանումները… դա անսովոր է»:
Բացի այդ, Պուտինը հավելել է, որ գլխավորը ոչ թե անվանումն է, այլ աշխատանքի արդյունքը: Թե՜ Պուտինը, թե՜ կոնֆերանսի մասնակիցները մի կերպ էին զսպում իրենց ծիծաղը:
Նշենք, որ այդ թեմայի շուրջ որոշ բլոգերներ ավելի հեռուն են գնացել եւ նոր անվանումներ առաջարկել: Օրինակ թաղային տեսուչներին նրանք առաջարկում են կոչել թաղամասային տեսչության աշխատակիցներ, որի հապավումը ռուսերեն հնչում է СУКИ (ՍՈՒԿԻ), տրանսպորտային մասով ոստիկաններին առաջարկում են անվանել Ոստիկանության երկաթուղային ոստիկանությունը, որի ռուսերեն հապավումն է ЖОП (ԺՈՊ):
Բլոգերները «ստեղծել են» նաեւ այլ ստորաբաժանումներ, օրինակ Ճանապարհային եւ հասարակական վերահսկման ոստիկանության տեսում (ռուսերեն հապավումը՝ ПИДОК), Պարեկա-պահակային ծառայության ոստիկանության վարչություն (ռուսերեն հապավումը՝ ПУППС), Հասարակական հանգստությունն ապահովող ոստիկանության բաժին (ռուսերեն հապավումը՝ ОПСОС), Ավտոտրանսպորտի վերահսկման ծառայության տեսուչ (ռուսերեն հապավումը՝ ПИСКА), Ոստիկանության ճանապարհա-կարգավորող ծառայություն (ռուսերեն հապավումը՝ ПДРС):





























