Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 31-ին, ժամը 21:04-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (12 ուղեւոր):

***

Մարտի 31-ին, ժամը 20:01-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Թեժ լեռան հանդամասի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 2 ավտոմեքենա:

***

Մարտի 31-ին, ժամը 12:29-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանն ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Nissan Serena» մակնիշի  ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 31-ին, ժամը 11:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, կան այլ արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Փրկարարները, «Վայքի ՃՇՇ»-ի եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել եւս մոտ 25 ավտոմեքենա (մոտ 35 ուղեւոր):

Ժամը 14:08-ից մինչեւ 19:46-ը Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 161-168-րդ կմ-երին փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

***

Մարտի 31-ին, ժամը 11:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենա:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

***

Մարտի 31-ին, ժամը 02:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան: