Մարտի 29-ին, ժամը 08.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երեւանի Բուռնազյան փողոցում բուժօգնություն է ցուցաբերել 42-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նախորդ օրը՝ Երեւանի Լենինգրադյան փողոցում:
Ոստիկանության հաղորդմամբ, պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է մարտի 27-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Իսակովի պողոտայի եւ Աթենքի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Գեւորգ ներկայացած անձի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։





























