Մասիս քաղաքից այվածքներով  հոսպիտալացված 12-ամյա աղջիկը մահացել է  Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան։

Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվել էր ավտոմեքենա, Ն.Մ.-ն (ծնված 2007թ.) այրվածքներով տեղափոխվել էր Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: