Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գերմանիայում մասնավոր բիզնես-ջեթի կործանման փաստով, որտեղ գտնվում էր S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆոլեւան, տեղեկացնում է Կոմերսանտը՝ հղում կատարելով Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությանը։
Գործը հարուցվել է ՌԴ Քր.օր. 263 հոդվածի 3-րդ մասով (երթեւեկության եւ օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը անզգուշության պատճառով հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան)։
Վեցտեղանոց Epic-LT բիզնես-ջեթը, որը թռչում էր Կաննից (Ֆրանսիա) Մայնի Ֆրանկֆուրտ, կործանվել է մարտի 31-ին վայրէջքի մտնելիս։ Նատալյա Ֆոլեւայից բացի ինքնաթիռում էին նրա հայրը՝ Վալերի Կարաչեւը, եւ օդաչուն՝ Անդրեյ Դիկունը, բոլոր երեքն էլ զոհվել են։




























