Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ն Երեւան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 35 VV 483 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։