Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում պահպանության աշխատանքներ իրականացնելիս պահախմբի աշխատակիցների կողմից գրանցվել են ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին։

2019 թվականի մարտի 18-29-ն արձանագրվել են 199 ապօրինի հատված ծառեր․

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ            63 ապօրինի հատված ծառ

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղ 9 ապօրինի հատված ծառ

«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ            29 ապօրինի հատված ծառ

«Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղ 23 ապօրինի հատված ծառ

«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղ 44 ապօրինի հատված ծառ

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ 2 ապօրինի հատված ծառ

«Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ 1 ապօրինի հատված ծառ

«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ 2 ապօրինի հատված ծառ

«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ 8 ապօրինի հատված ծառ