Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 1-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 48-ամյա Սահակ Ասատրյանը ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցի թիվ 64 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Ասատրյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 41-ամյա Սամվել Ասատրյանը, 71-ամյա Քնարիկ Ասատրյանը և 60-ամյա Մարուսյա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:






























