Հյուսիսային պողոտայում հակահետեւակային ականների վտանգի մասին ֆլեշմոբ անցկացվեց:
Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի նախաձեռնությամբ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին ծանոթանալու ականների տեսակների հետ, տեսնելու, թե ինչպես են աշխատում սակրավորները եւ անգամ սակրավորների հանդերձանքը փորձել:
ՀՀ 4 մարզերում՝ Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում դեռեւս ականայի վտանգ կա: Ականային վտանգ ներկայացնող տարածքների ընդհանուր մակերեսը ենթադրաբար կազմում է 17 մլն քառ մ, դրանց անմիջական հարեւանությամբ ապրում է մոտ 35 հազար մարդ:
Ականային վտանգի հետ կապված միջադեպերի արդյունքում վերջին տասնամյակներում ավելի քան 700 մարդ է տուժել:
Նշենք, որ այսօր նշվում է Ականային վտնագի իրազեկման միջազգային օրը:


































