Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ապրիլի 5-ին, ժամը 16:00-ի դրությամբ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:





























