Համաշխարհային բանկը 2019-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 4.2 տոկոսի մակարդակում է կանխատեսում: Այս մասին ասվում է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսության մասին Համաշխարհային բանկի զեկույում:
Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանում տնտեսական աճը 2018-ին նվազել է մինչեւ 3.1 տոկոս:
«Կանխատեսվում է, որ 2019-ին Հայաստանում տնտեսության աճը կհասնի 4.2 տոկոսի եւ աստիճանաբար միջնաժամկետ հեռանկարում կհասնի մինչեւ 5 տոկոս»,- նշվում է զեկույցում:
Զեկույցում նաեւ նշվում է, որ 2020-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4.9 տոկոս:





























