Վիտալի Բալասանյանը լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Դիտարկմանը, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ նրանք, որոնք Արցախը մարզ են համարում (խոսքը «Սասնա ծռերի» մասին է-խմբ), կոչ է անում չհատել Արցախի սահմանը, Ծառուկյանն արձագանքեց. «Լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ 28 տարի Արցախն առանձին, անկախ պետություն է, որն ունի իր նախագահը, իր ԱԺ նախագահը, իր ծրագիրը, իր գործունեությունը, եւ մեր ժողովրդի պայքարն անկախ պետության համար է եղել, որն այդպես էլ պիտի լիներ»:
Նշենք, որ Վիտալի Բալասանյանն այդ հայտարարությունն արել է NEWS.am-ին տված հարցազրույցում եւ խոսքը, մասնավորապես, «Սասնա ծռեր» կուսակցության մասին է:
Կոչ եմ անում այդ մարդկանց ՝ չհատեն Արցախի սահմանը. Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» մասին





























