Նյու Յորքում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակցելու է ՄԱԿ-ի նստաշրջանին, որ ընթացքում հանդիպումներ կունենա մոտ 60 երկրների ԱԳ նախարարների հետ։ Նա Նյու Յորքում կազմակերպված՝ Բալկանյան երկրների ղեկավարների համաժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի հետ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։

Թուրքիայի ԱԳ նախարարը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան շարունակում է բոլոր հարեւանների հետ «զրո խնդիր եւ առավելագույն համագործակցություն» քաղաքականությունը։ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծել եւ միեւնույն ժամանակ Հարավային Կովկասում ծավալուն կարգավորման գործընթացը կարեւորելով ՝ շեշտել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Դավութօղլուն համոզված է, որ տարածաշրջանի խնդիրների կարգավորման գործընթացից բոլոր կողմերը կօգտվեն։