Ես Նիկոլ Փաշինյանից դժգոհ չեմ, ես իր թիմից եմ դժգոհ. 97 տոկոսը խնդիրներ է ստեղծում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ուզում է դրական բան անի, բայց պետք է մատից փուշ հանող լինի. «Լիարժեք մենակ մարդը չի կարող ներքին, արտաքին, քաղաքական, տնետսական, բանկային, վարկային, ներդրումային, անհնար է: Ամեն ոլորտում մետք է լինի փորձառու մարդ, որ աշխատանքով արդյունք է տվել, որ կարողանա, պարոն Փաշինյանի, ասենք թե համապատասխան ծրագրերն իրականանա: Հակառակը, բոլորը պրոբլեմ են սարքում վարչապետին: Վարչապետի նպատակը լավացնելն է, բայց մի մարդը չի կարող, պետք է ամբողջ թիմը աշխատի, ամեն ոլորտի համար պատասխանատու լինի»,-ասաց Ծառուկյանը:





























