Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կարող ասել՝ ինչպես պետք է նշվի քաղաքացու օրը։
«Քաղաքացին թող որոշի, կարող է մեկը որոշում է, ոնց որ անցած տարի, մանղալը հանում է Մաշտոցի պողոտայում ու խորոված է անում», - ասաց նա։
Հարցին՝ ինքն անձամբ ինչպե՞ս է նշելու, վարչապետն արձագանքեց. «Չգիտեմ, եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ»։
Հիշեցնենք՝ մարտի 21-ին կառավարությունը հավանության է արժանացրել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը:
Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց այդ օրենքը:





























