ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանը նշանակվել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:





























