Հաշմանդամության խումբ ունեցող կինը զանգահարել է մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի  հեռախոսահամարին և տեղեկացրել, որ մարզային բժշկական կենտրոնում անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար իրենից գումար են պահանջել և ստացել՝ հաշվի չառնելով հաշմանդամություն ունենալու հանգամանքը:

Կնոջ պնդմամբ՝ վիրաբույժը գումարը պահանջել է՝ պատճառաբանելով, որ բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգիրը չի ներկայացրել:

Բարձրացված խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրենի հետ, և արդյունքում վճարված գումարը վերադարձվել է քաղաքացուն: