ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով ս.թ. մարտի 28-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքները` պաշտպանության նախարարը դեսպան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետ համագործակցությամբ խաղաղապահ կարողությունների հետագա զարգացման հնարավորությունները:
Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, կարեւորել է մասնագիտացված ֆրանկոֆոն ստորաբաժանումների եւ հումանիտար ականազերծման կարողությունների զարգացումը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հումանիտար ականազեծման եւ փորձագիտության կենտրոնի հետ համագործացկությամբ:





























