Թուրքիայի ոստիկանության գլխավոր տնօրեն Օղուզ Քաղան Քյոքսալը եւս հրաժարական է տվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել` առաջիկա ընտրություններին իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության ընտրացուցակով մասնակցելու համար:

Նշենք, որ հրաժարական են ներկայացրել նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմն ու արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, ովքեր պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրացուցակով:

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝  2011-ի հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցելու է 27 կուսակցություն։  Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ պատգամավորության այն թեկնածուները, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, մինչեւ 2011-ի մարտի 10-ը պետք է հրաժարական տան։