Թուրքիայի «Ժամանակակից լրագրողների միությունը» սպանված լրագրողների ցանկում ավելացրել է 9 հայի անուն, ովքեր սպանվել են 1915-ի Ցեղասպանության ժամանակ:
«Ժամանակակից լրագրողների միության» նախագահ Ահմեդ Աբաքայը նշել է, թե իրնեց այս որոշումը ուշացած է եւ հնարավոր է, որ որոշ հայերի անուններ չի ընդգրկվել: «Եթե նոր փաստեր գտնենք, մեր բացը կլրացնենք եւ կկատարենք մեր մասնագիտական պարտքը»,-ասել է Աբաքայը:
Թուրքիայի «Ժամանակակից լրագրողների միության» սպանված լրագրողների ցանկը կազմված էր 67 անունից, որին ավելացվեց 9 հայի անուն: Ցուցակում հայտնված հայերի մեջ են հայտնի արեւմտահայ գրողներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սեւակը եւ Գրիգոր Զոհրապը:
Նշենք, որ ցանկում Հրանտ Դինքը Թուրքիայում նախավերջին սպանված լրագրողն է:





























