«Ֆեդերացիա» հիմնադրամի ղեկավար Վլադիմիր Կիսիլյովը հայտարարել է, թե «Հավատա երազանքին» խորագրով համերգի հրավիրյալները, որտեղ երգել էր նաեւ Ռուսաստանի վարչապետ Պուտինը, մասնակցել եւ հանդես են եկել անվճար, եւ պնդել է, որ վարչապետի հետ ծանոթ չի եղել:
Կազմակերպիչները պնդել են, թե համերգն իրականացվել է ոչ թե հանգանակության, այլ հասարակության եւ հովանավորների ուշադրությունը խնդրին հրավիրելու համար, ինչը ընդունված է Արեւմուտքում:
«Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կիսիլյովը հերքել է, թե ծանոթ է եղել Պուտինի հետ: ԶԼՄ-ները հայտարարել էին, թե նրանք իբր համադասարանցիներ են: «Երեւի տրամվայով միասին ենք երթեւեկել: Լենինգրադը փոքր քաղաք է…»,-ասել է «Ֆեդերացիա» հիմնադրամի ղեկավարը:
Հիշեցնենք, որ հիվանդ երեխաներից մեկի` Լիզա Կուզնեցովայի մայրը բաց նամակ էր գրել`նշելով, որ համերգից հետո հիմնադրամը ոչ մի գումար չի փոխանցել ոչ այն հիվանդանոցի հաշվին, որտեղ բուժում է իր երեխան, ոչ էլ այլ հիվանդ երեխաների հաշիվներին:





























