Ադրբեջանում շարունակվում են Facebook-ի ակտիվիստների ձերբակալությունները։ Մարտի 8-ին քաղաքացիական հագուստով 10 անձինք ձերբակալել են երիտասարդ ակտիվիստ Ռաշադատ Ախունդովին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է նրա կինը՝ Թյուրքան Հուսեյնովան։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի բաժնի ղեկավար Օրհան Մանսուրզադեն ասել է, որ դեպքը կստուգվի։ Մարտի 8-ին՝ առավոտյան ժամը 10-ին, քաղաքացիական հագուստով 10 անձինք ձերբակալել են նաեւ «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Սահավաթ Սոլթանլիին։
Ավելի վաղ մարտի 4-ին, Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել էր НаФА կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Դայանաթ Բաբաեւին։ Հարցաքնության էր կանչվել ակտիվ Facebook-ական Բախտիար Հաջիեւը։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններիւն կոչ էր արել անհապաղ դադարեցնել երիտասարդ ակտիվիստների հետապնդումները։
Նշենք, որ մարտի 11-ին Ադրբեջանում նախատեսված է «Ցասման օր» անցկացնել։





























