Սպիտակ տանը կարծում են, որ Ռուսաստանը հնարավորություններ ունի ավարտել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացն այս տարի, սակայն դրա համար պետք է շատ աշխատի:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հաստատել է դա Մոսկվա կատարելիք այցի նախօրին, գրում է «Վզգլյադը»:
Նշենք, որ ԱՀԿ-ին 2011թ. ընթացքում անդամակցելու խնդիրը դրվել է Ռուսաստանի կողմից, իսկ ամերիկացի գործիչն ասել է. «Մենք աջակցում ենք այդ ջանքերին, բայց ԱՄՆ-ը մեկն է ԱՀԿ 153 անդամ-պետություններից, որոնց հետո Ռուսաստանը պետք է պայմանավորվի կազմակերպությանն անդամակցելու համար»:


























