«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` չեն դադարում լուրերն այն մասին, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը շուտով նշանակվելու է ՀՀ փոխոստիկանապետ կամ էլ զբաղեցնելու է Երեւանի ոստիկանապետի պաշտոնը: Նշենք, որ այս լուրերը պաշտոնապես ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում են: Հիմա արդեն խոսվում է, թե ով է զբաղեցնելու նրա պաշտոնը:
Մեր տեղեկություններով` նրան փոխարինելու է Կոտայքի մարզային ոստիկանության վարչության պետից վերջերս ազատված եւ ոստիկանության կադրերի տրամադրության տակ վերջերս ուղարկված Իշխան Իշխանյանը: Հիշեցնենք, որ վերջինս զբաղեցրել է նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության վարչության պետի պաշտոնը: Թերեւս պատահական չի եղել նրա պաշտոնանկության առիթով Ալիկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Իշխանյանը «կօգտագործվի իրեն ավելի հոգեհարազատ միջավայրում»:





























