Եգիպտոսի նոր իշխանությունները ձերբակալել են պետանվտանգության առնվազն 47 աշխատակիցների: Ձերբակալվածներին մեղադրում են հատուկ ծառայությունների հանցագործություններն ապացուցող փաստաթղթերի ոչնչացման փորձի մեջ:

Խոսքը գնում է ձերբակալվածներին կտտանքների ենթարկելու եւ բնակչության իրավունքների զանգվածային խախտումների, լրատվամիջոցներին ճնշելու եւ կաշառելու, հեռախոսային խոսակցությունները ձայնագրելու դեպքերի մասին, գրում է ura-inform.com-ը:

Հին իշխանության տապալումից հետո ցուցարարները պահանջում են վերակազմավորել տվյալ գերատեսչությունը: Մարտի սկզբին տարբեր քաղաքներում հարձակումներ են եղել պետանվտանգության աշխատակիցների վրա: