ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 10-ին Երեւանում խորհրդաժողով կանցկացնի, որտեղ կվերանայվի Հայաստանում դատավարությունների դիտարկման վերաբերյալ իր առաջարկությունների կատարումը:
Միջոցառմանը կմասնակցեն պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ իրավաբաններ:
Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները կանդրադառնան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մեկ տարի առաջ ներկայացված առաջարկությունների կատարման գործընթացին եւ կքննարկեն նրանց պատշաճ լինելը եւ արդյունքում մշակված օրենսդրական եւ գործնական նախաձեռնությունները:
Միջոցառումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵԱՀԿ ջանքերից է:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի /Վարշավա/ ղեկավար Յանեշ Լենարչիչը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդես կգան բացման ելույթներով:





























