Ամերիկյան Ֆիլադելֆիա նահանգում, հերթական սկանդալն է ծագել Հռոմի կաթոլիկ եկեղեցում՝ կապված մանկապղծության հետ։ Հանցագործության մեջ 21 հոգեւորական է  մեղադրվում, ովքեր բոլորն էլ  կարգալույծ են արվել։

Հետաքննության սկզբում  մեծ թվով դատապաշտպաններ են մասնակցել դատավճռի կայացմանը, այդ թվում նաեւ հոգեւոր դասի 37 ներկայացուցիչներ։

Մեղադրյալներից 3-ը կարգալույծ են արվել դեռ փետրվարին, հինգ հոգեւորականի հաջողվել է փոխել բնակության վայրը եւ կամավոր հրաժարվել հոգեւորականի դասից։ 8 հոգեւորականի արդարացրել են։

Մանկապղծությունը սկանդալային ցնցումներ է առաջացրել Կաթոլիկ եկեղեցում, դեռ 2004 թվականից, հիշեցնում է ZMAN.com-ը։

Անգամ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդին են կասկածում մանկապղիծ հոգեւորականների արարքները թաքցնելու մեջ։ Ավելի վաղ Հռոմի Պապը  ներողություն էր խնդրել այլասերված հոգեւորակաների արարքների համար։