«Ստեփանակերտը չի փորձի միջամտել հայ-թուրքական երկխոսություններին կամ Հայաստանի քաղաքացիների եւ իշխանությունների դիրքորոշման ձեւավորման գործընթացին»,- այս մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք չենք միջամտել եւ չենք միջամտում Հայաստանի ներքին կյանքին, սակայն կան համահայկական հարցեր, որոնք անհանգստացնում են մեզ՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»,- հայտարարել է նա, ցանկանալով, որ Թուրքիան ղարաբաղյան հարցին նման ձեւով վերաբերվի եւ չկապի այն հայ-թուրքական երկխոսությունների հետ։

«Մենք ուզում ենք, որ այդ երկու հարցերը տարբերակվեն միմյանցից։ Այդ երկու հարցերի միացման փորձը չի օժանդակի ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Ակնհայտ է, որ Թուրքիան Ադրբեջանին տված իր խոստումների պատանդն է հանդիսանում, որոնք ժամանակին խաստացվել են եւ հիմա էլ իրականացվում են „,- ընդգծել է նախարարը։ Նրա խոսքերով, Թուրքիան ղարաբաղյան հարցով հետաքրքրված կողմ է դառնում։

“Դա ընդունվում է, որպես ճնշման ձեւ, սակայն ճնշման միջոցով դժվար թե դրական արդյունքներ ապահովեն»,- նշել է Պետրոսյանը։