20 մարդ է զոհվել Պակիստանում ահաբեկչական գործողության հետեւանքով, ավելի քան 50-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ- ը։
Տեղի իշխանության փոխանցմամբ, Փաշավար քաղաքի մոտակայքում մահապարտ ահաբեկիչը հետեւելով թաղման թափորին գործի է դրել պայթուցիկ սարքը։ Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։





























