Բոլիվիայում անցկացվել է Աշխարհի Հնագույն քաղաքակրթությունների համաժողովը: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Նրա խոսքով՝ 3 տարի առաջ Հունաստանի նախաձեռնությամբ աշխարհում հայտնվեց նոր կազմակերպություն՝ Հնագույն քաղաքակրթությունների համաժողովը:

Երկու տարին մեկ պետությունների ղեկավարների եւ ԱԳ նախարարների հանդիպումներ են անցկացվում, իսկ դրանից կես տարի անց անցկացվեց երկրորդ հանդիպումը՝ ակադեմիական եւ գիտական հանրության մասնակցությաբ:

«Այս կազմակերպությունում ընդամենը 9 երկիր կա, այդ թվում` Հայաստանը: Դա Բոլիվիան է, Հունաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իտալիան եւ Պերուն: Համաժողովի ընթացքում հիմնականում քննարկվում են այդ երկրների նյութական եւ ոչ նյութական արժեքների պահպանման հետ կապված թեմաներ»,-ասաց Մատենադարանի տնօրենը՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես անբարեխիղճ տուրիզմի դեմ պայքարում, ապահովել միմյնաց մշակութային արժեքների պահպանումը եւ այլն: Սա փափուկ ուժի կիրառման միջոցներից մեկն է:

Տեր-Ղեւոնդյանը նաեւ հույս հայտնեց, որ տվյալ համաժողովը ապագայում կարող է կայանալ նաեւ Հայաստանում: