ԱՄՆ-ի հարցմամբ Մադրիդում բերման է ենթարկվել վենեսուելական ռազմական հետախուզության նախկին ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Ուգո Քարվախալը, հաղորդում է  Life –ը՝ հղում կատարելով Իսպանիայի Ազգային ոստիկանության հաղորդագրությանը:

Նշվում է, որ քաղաքական գործիչը մեղադրվում է թմրանյութերի վաճառքի մեջ:

Նախկինում Քարվախալը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի խորհրդականն էր եւ երկու անգամ գլխավորել էր երկրի ռազմական հետախուզությունը: