Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ սատարում են Սուդանի անցումային ռազմական խորհրդին զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնց հետեւանքով նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել էլ իշխանությունից:
Ինչպես հաղորդում է AP-ը, Էր Ռիադը հայտարարել է, որ «սատարում է Սուդանի ժողովրդին եւ կոչ անում բոլոր սուդանցիներին որպես առաջնահերթություն դիտարկել ազգային շահերը»:
ԱՄԷ-ը կոչ է արել սուդանցիներին «գործել օրենքի պաշտպանության եւ իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու ուղղությամբ»:
Սուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հրահանգել է տրամադրել Սուդանին աջակցություն, որը ներառում է նավթամթերք, ցորեն եւ դեղորայք:
Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն առանձին հայտարարություններում իրենց աջակցությունն են հայտնել Սուդանի անցումային խորհրդին, որը ձեւավորվել է զինվորականների կողմից: ԱՄԷ-ը հայտարարել է, որ ողջունում է գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի նշանակումը որպես այդ խորհրդի ղեկավար:




























