Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 2010 թվականի ընթացքում կանանց, փաստաբաններին տված հոնորորների, նստավայրի ծախսերը հոգալու, ինչպես նաեւ զարդեր ու փողկապներ գնելու համար 24 մլն դոլար է ծախսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Corriere della Sera թերթին։
Թերթն անվանել է գումարի չափը, որը վարչապետն ամեն շաբաթ ուղարկում է իր երեխաներին՝ Մարինային եւ Պիեռ Սիլվիոյին։ Բացի այդ, մասնավորապես Marinella խանութից վարչապետը գնել է 120 հազար դոլարի շարֆեր եւ փողկապներ, Eleuteri ոսկերչական խանութից 65 հազար եվրոյի զարդեր, արվեստի գործերի եւ հնաոճ իրերի վրա ծախսել է 650 հազար եվրո։
Վերջերս Բեռլուսկոնիին մեղադրանք էր առաջադրվել մարոկկացի անչափահաս էմիգրանտուհու հետ սեռական կապեր ունենալու մեջ:




























