Սուր լեզուն ու վատ սովորությունը ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին հասցրել են դատարանի դուռը: Սանկտ-Պետերբուրգի կոմունիստները հայց են պատրաստում երգչի նկատմամբ եւ մտադիր են 10 մլն ռուբլի բռնագանձելու պահանջ ներկայացնել՝ Կլարա Ցետկինի եւ բոլոր ռուս կանանց պատիվն արատավորելու համար:

Բանն այն է, որ մարտի 8-ի նախօրեին հարցազրույցում Կիրկորովը հայտարարել է, որ «տանել չի կարողանում Կլարա Ցետկինի այդ անդուր տոնը», որ դա հարբելու հերթական առիթն է:

Սանկտ-Պետերբուրգի կոմունիստներին Կիրկորովի այս խոսքերը վիրավորել են: Նրանց առաջնորդ Սերգեյ Մալինկովիչը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում հայցը պատրաստ կլինի: Հաղթելու համար կոմունիստները մտադիր են գործում ներգրավել նաեւ Ցետկինի սերունդներին, որոնք ապրում են Գերմանիայում, հաղորդում է muz.ru-ն: