Թուրքիայի ԱԳՆ-ը տարածել է հայտարարություն`խիստ արձագանքելով Եվրախորհրդարանի կողմից ընունված Թուրքիայի վերաբերյալ զեկույցին:

Թուրքիայի ԱԳՆ-ը կոչ է արել Եվրախորհրադարանին` լինել արդար եւ օբյեկտիվ գործունեություն ծավալել: “Եվրախորհրադարանի կողմից նմանատիպ զեկույցները կարեւորություն են ներկայացնում, սակայն երբ դրանք լուրջ եւ անկողմնակալ իրավիճակն են նկարագրում: Թուրքիան վճռականորեն շարունակելու է Եվրամիություն մտնելու իր նպատակի իրագործումը, եւ անհրաժեշտ է, որ ոչ ոք չկասկածի դրանում»,-նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ հերթական զեկույցում բավականին խիստ գնահատականներով զեկույց է ընդունել, որում քննադատվել է Թուրքիայում իրականացվող բարեփոխումների անարդյունավետությունն ու վերջին շրջանում  Թուրքիայում հայտնի լրագրողների ձերբակալությունները:

Եվրախորհրդարանի զեկույցում պահանջ է ներկայացվել նաեւ հայտնաբերել Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորներին եւ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: