«Ջաբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները վերահսկում են սիրիական Իդլիբ նահանգի լիցքաթափման գոտու արդեն 99 տոկոսը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Հաջիմագոմեդովը Մոսկվայի Միջազգային անվտանգության VIII համաժողովում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«2018 թվականի նոյեմբերին «Ջաբհաթ ան Նուսրայի» արմատականների ազդեցությունը տարածվում էր Իդլիբի գոտու 60 տոկոսի վրա, իսկ ներկայում այդ թիվը կազմում է արդեն 99 տոկոս։ Նման իրավիճակ է նաեւ ապառազմականացված գոտում. 2018-ի նոյեմբերին ահաբեկիչների վերահսկողության տակ էր 52 տոկոս տարածք, այսօր՝ մոտ 99 տոկոս»,- ասել է Հաջիմագոմեդովը։

Նրա խոսքով՝ իրավիճակը Սիրիայում թույլ չի տալիս խոսել հակամարտության ավարտի մասին։ Նախ՝ դա կապված է Իդլիբում ահաբեկչական կազմակերպությունների գտնվելու հետ»։

«Ավելացնելով իրենց մարտական պոտենցիալը եւ թվաքանակը՝ զինյալները չեն հրաժարվում հարձակողական գործողություններից կառավարական զորքերի դեմ։ Օրակարգից հանված չէ ահաբեկիչների կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման նմանակումը»,- ավելացրել է Հաջիմագոմեդովը։

Ինչպես ասել է ելույթ ունեցողը, այդ նպատակով «Սպիտակ սաղավարտներ» կեղծ-մարդասիրական կազմակերպությունը մի քանի հիվանդանոցներում, որոնք գտնվում են լիցքաթափման գոտում, պատրաստել է նկարահանումների իրականացմանն անհրաժեշտ սարքավորումներ։