Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքի առջեւ մոտ մի քանի տասնյակ մարդիկ բողոքի գործողություն են անցկացրել` պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին:
«Ցուցարարները պաստառներ են պահել. «Դադարեցնել Փոստանջյանի ընտանիքի եւ ազգականների հետապնդումը», «Ազատություն քաղբանտարկյալներին»: Բողոքի գործողություններն առայժմ անցնում են առանց միջադեպերի:
Փոստանջյանի եղբորը ձերբակալել են ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով: «Ժառանգություն» կուսակցությունում դա համարում է ընդդիմադիր պատգամավորի վրա ճնշում բանեցնելու փորձ:





























