Հայաստանի թիվ մեկ խնդիրը ստվերային տնտեսությունն է։ Այսօր՝ մարտի 11-ին  նման հայտարարություն արեց Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը։

Այդ եզրակացության ՎԶԵԲ-ը հանգել է 350 հայ գործարարների շրջանում անցկացված հարցումների հիման վրա։ Հայ գործարարները որպես երկրորդ խոչընդոտ նշել են քաղաքական անկայունությունը, իսկ հարկային եւ մաքսային վարչարարությունը միայն երրորդ տեղում է։

Վ. Ռազլոգի եզրակացմամբ՝ Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրը վատ բիզնես-միջավայրն է։ Բացի այդ՝ Հայաստանի տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի պակաս։ Վ. Ռազլոգը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի արդյունաբերությունը հիմնականում միտված է բավարարելու տեղական շուկան, իսկ արտահանումները շատ փոքր ծավալ են կազմում։