ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Փարիզում հանդիպել է  ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի հետ եւ քննարկել Հայրենիք–Սփյուռք կապերի ամրապնդման, արցախյան հիմնախնդրի կարգավորման, հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Սփյուռքում հայ ինքնության պահպանման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է համակարգված աշխատանքի կարեւորությունը, Արցախում եւ Սփյուռքում գործող կազմակերպությունների ու քաղաքական ուժերի միջեւ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: